29 հունիսի 2016 - 10:20 AMT
Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջին հաղթանակը՝ փոքր երկրների ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին:

Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին: