29 հունիսի 2016 - 12:01 AMT
ՊՆ-ին նվիրել են վերակենդանացման շարժական 2 մեքենա

«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիր:

Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար:

«Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Կարդացեք նաև՝ Ինչ է արվել պատերազմից հետո. Ապրիլին հաջորդած 2 ամսում կատարված աշխատանքը