29 հունիսի 2016 - 15:25 AMT
Շախմատի միջազգային կոնֆերանս՝ Ծաղկաձորում

2016-ի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի շախմատի ակադեմիան:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ հինգ ուղղությունով:

1. Շախմատային կրթություն և անձի զարգացում

2. Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ

3. Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրներ

4. Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմեր

5. Շախմատը և ներառական կրթության պրակտիկան