Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի միկրոբլոգում գրել է.
«Դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումները Ստամբուլի օդանավակայանում: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին»:
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: