29 հունիսի 2016 - 20:46 AMT
Ֆելիքս Ցոլակյանը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ցոլակյանը տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի և ազգային ավտանգության համակարգում, եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար 1999-2003 թվականներին, հարկային պետական ծառայության պետ՝ 2003-2007 թվականներին, է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ 2007-2013 թվականներին:

2013-2016 թվականներին զբացեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, որից ազատվել է՝ իր դիմումի համաձայն: