30 հունիսի 2016 - 13:40 AMT
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան. ԼՂՀ-ն պետք է նստի բանակցային սեղանի շուրջ

Արցախի Հանրապետությունը պետք է բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: Այս մասին հայտարարել է Արցախում գտնվող Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը», -ասել է Էվանսը՝ նկատելով, որ 1994-ին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը, հայտնում է Արցախպրեսսը:

«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ», - հավելել է նախկին դեսպանը:

Ջոն Էվանսը Արցախում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Պատվիրակության անդամներին ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք նաև՝ Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում