30 հունիսի 2016 - 16:19 AMT
Հուլիսի 4-ի մեռելոցն աշխատանքային օր է լինելու

Քրիստոսի պայծառակերպությանը (Վարդավառին) հաջորդող երկուշաբթի օրը` հուլիսի 4-ը, լինելու է աշխատանքային օր:

Ըստ եկեղեցու տոմարի, 5 Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մահացածների հիշատակման օր են: Վերջին տարիներին, կառավարության որոշմամբ, երկուշաբթիները ոչ աշխատանքային էին հայտարարվում, իսկ աշխատանքային օրը տեղափոխվում էր հաջորդ շաբաթ:

Հունիսի 30-ի նիստի ժամանակ կառավարությունը նման որոշում չի կայացրել, հետևաբար, երկուշաբթին լինելու է աշխատանքային օր: