30 հունիսի 2016 - 18:48 AMT
Տեղումները կվերսկսեն. Հուլիսի 1-5-ը սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հուլիսի 1-5-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Երևանում հուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 21-24-ը հյուսիսային շրջաններում տեղացել է կարճատև անձրև, կարկուտ, ամպրոպ է եղել: