1 հուլիսի 2016 - 09:58 AMT
Պուտինն ու Օլանդը կշարունակեն աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեդեկացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի շարունակմանը: Պայմանավորվածությւոն է ձեռք բերվել շարունակել ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում այդ կարևոր ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև.Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները