30 մարտի 2007 - 14:54 AMT
Ապրիլին 2-ին ՀՀԿ-ն կառաջարկի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը
Ապրիլին 2-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառաջարկի ՀՀ նոր վարչապետի թեկնածությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ապրիլի 2-ին կայանալու է Կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ եւ կառաջարկվի Հայաստանի նոր վարչապետի թեկնածությունը: «Ամենայն հավանականությամբ, դա կլինի ՀՀԿ նախագահի պաշտոնակատար, Կուսակցության խորհրդի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը»,- ասել է Շարմազանովը: Սերժ Սարգսյանը նաեւ գլխավորում է մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ներկայացված ՀՀԿ նախընտրական ցուցակը: