1 հուլիսի 2016 - 17:00 AMT
Իսպանական Պայպորտան ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։

Այս քայլով Պայպորտան համալրել է մոտ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։ Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել: