1 հուլիսի 2016 - 22:48 AMT
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

Ինչպես հայտնում է «Ֆիգարոն», պատգամավորիներն օրինագծին կողմ են քվեարկել միաձայն:

«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար:

Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Ֆրանսիայում նման օրինագիծ ընդունվել էր նաև 2012 թվականին՝ նախագահ Սարկոզիի օրոք: Այն ժամանակ, խորհրդարանի 2 պալատներում անցնելուց հետո, նախագահ Սարկոզին չստորագրեց այն. փաստաթուղթն օրենքի ուժ չստացավ, ինչը ժամանակ տվեց թուրք լոբիստներին բողոքարկել այն Սահմանադրական դատարանում, որտեղ էլ օրինագիծը մերժվեց:

2015 թվականին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներից մեկն ակտիվ կապի մեջ էր թուրք դիվանագետների հետ օրինագծի քննարկման ժամանակ: