ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Այդ մասին Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը, հայտնում է Haqqin.az-ը վրացական աղբյուրների վրա հղումով:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»:
Իր ելույթում Սոդերֆելդը նաև անդրադարձել է ԵԱՀԿ տարածքի այլ հակամարտություններին, ինչպես նաև խնդիրներին, որոնց հետ բախվում են կանայք հակամարտությունների ժամանակ:
Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ ԱԳՆԽ Սոչիում կայացած նիստում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար հարկավոր է առաջին հերթին կատարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»,-ասել է նա:
ԸՆթերցեք նաև.ՀՀ ԱԳ նախարար. Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները