2 հուլիսի 2016 - 12:46 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը

ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զոհերի թվի աճը վերջին շրջանում ստիպում է ավելի շատ ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար: Այսօր երկու երկրների համար ամենակարևորը համատեղ գործելու անհրաժեշտությունն է`տարիներ ձգվող այս հակամարտության խաղաղ կարգավորման համար: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»,-ասել է Սեկուտան:

Ալի Հասանովն իր հերթին ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ընթերցեք նաև. ԱԳՆ. Բաքուն արգելափակում է ԵԱՀԿ նախագահության առաջարկը գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին