2 հուլիսի 2016 - 15:29 AMT
Վարչապետը հանձնարարել է վերլուծել և քննարկել Հարկային նոր օրենսգրքի խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:

Աբրահամյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Վարչապետը մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:

Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում իջեցնել եկամտահարկի դրույքաչափը 1.4%-ով` սահմանելով 23%: 120.001-ից՝ 1.000.000 դրամ ստացողների հարկային բեռը կավելանա. սահմանվում է 27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը: և 1.000.000-ից ավելի աշխատավարձ ստացողները կվճարեն 274.000 դրամ՝ գումարած 1.000.000 դրամը գերազանցող գումարի 33%-ը (ներկայիս 36%-ի փոխարեն):

Կարդացեք նաև՝ Հարկել չի կարելի խնայել.Ինչով է սպառնում բիզնեսին հարկային նոր օրենսգիրքը

Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի. Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում