4 հուլիսի 2016 - 09:35 AMT
Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակաոցներ: