4 հուլիսի 2016 - 10:15 AMT
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն խաղացող

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:

Հայաստանի հավաքականը եզրափակչում հաղթել էր Անդորրային ու դարձել չեմպիոն:

Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավոորների քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: