2 ապրիլի 2007 - 13:45 AMT
Ամերիկացի դիվանագետ. ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա ապրիլի 6-ին
ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե վերջերս նկատվում է ամերիկյան զորքերի ակտիվացում Պարսից ծոցի շրջանում եւ Իրանի դեմ օդային եւ ցամաքային գործողությունների նախապատրաստում: Հենիկը նշել է, որ Իրանի վրա ԱՄՆ զինված ուժերի իբր ապրիլի 6-ին նախատեսվող հնարավոր հարձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: