2 ապրիլի 2007 - 17:49 AMT
Փորձագետ. Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը առավել քան հնարավոր է, գործնականում` անխուսափելի
Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը առավել քան հնարավոր է, գործնականում` անխուսափելի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն կարող է սկսվել արդեն այս գարնանը: «Սակայն ես բոլորովին համոզված չեմ, որ ամերիկացիները կկարողանան հաջողության հասնել այս պատերազմում: Նույնիսկ այդքան հարուստ երկրի ֆինանսները եւ կենդանի ուժը կարող են չբավարարել նման լայնամասշտաբ գործողության համար: Եվ դա այն դեպքում, որ ԱՄՆ-ն մինչ այժմ չի լուծել իր խնդիրներն Իրաքում ու Աֆղանստանում»,-ասել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Ջորջ Բուշի վարչակազմին շատ է հարկավոր գեթ մեկ ռազմական հաղթանակ: «Սակայն վարչակազմի ընտրած թիրախը այնքան պարզունակ չէ, ինչպես դա կարող է թվալ»,-ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: