2 ապրիլի 2007 - 18:43 AMT
ԱՄՆ ՌՕՈւ-ը խախտել են Իրանի օդային սահմանը, հաղորդում է իրանական հեռուստաալիքը
Կիրակի օրը ԱՄՆ ՌՕՈւ-ի երկու ինքնաթիռ խախտել է Իրանի օդային սահմանը, հաղորդում է իրանական արաբալեզու «Ալ-Ալամ» հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքում, Աբադան նավահանգստային քաղաքի մոտ: Ինքնաթիռները կարճ ժամանակ թռել են Իրանի օդային տարածքում եւ այնուհետեւ վերադարձել Իրաք: «Իսլամական հեղափոխության պահապանների» տեղի բաժանմունքի ղեկավարի խոսքերով, ինքնաթիռների թռիչքից հետո, երկնքում մնացել են հստակ հետքեր, որոնք էլ գրավել են տեղաբնակների ուշադրությունը, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Պարսից ծոցում Իրանի ափամերձ տարածքում սկսվեցին ԱՄՆ Ռազմա-ծովային ուժերի զորավարժություններ: Որոշ դիտորդներ կապեցին դա Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության նախապատրաստման հետ, որն, ըստ ռուսական հետախուզության տվյալների, կարող է սկսվել արդեն ապրիլի 6-ին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը հերքեց Իրանի դեմ պատերազմին նախապատրաստվելու մասին տեղեկությունները: