2 ապրիլի 2007 - 19:37 AMT
Իրանը մտադիր է գնել Ռուսաստանից սահմանի պաշտպանության համար նախատեսված սարքավորումներ
Իրանի սահմանապահների կողմից 15 բրիտանացի զինծառայողների գերեվարման հետ կապված ճգնաժամի ֆոնի վրա մարտի վերջին Մոսկվա է ժամանել Իրանի ՆԳՆ սահմանապահ վարչության պատվիրակությունը, հաղորդում է Ռուսաստանի նորությունների ծառայությունը (ՌՍՆ): Պատվիրակությունը մտադիր է քննարկել Ռուաստանից տեխնիկական սարքավորումների ձեռք բերման հնարավորությունները Իրանի սահմանի պաշտպանության համար: Իրանի սահմանապահ ծառայության ղեկավարության ներկայացուցիչները մտադիր են այցելել նաեւ Թաթարստան: Իր հերթին, Իրանի հեռուստատեսության լրատվության համաձայն, չորեքշաբթի Մոսկվա կժամանի Իրանի ներքին գործերի փոխնախարարը: Այցի նպատակը չի նշվում: