7 հուլիսի 2016 - 11:18 AMT
ՀՀ վարչապետը Պետերբուրգում կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայկական պատվիրակությունը կմասնացի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը կայանալու է հուլիսի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի շառայությունը:

Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ վարչապետը, իսկ ռուսական կողմինը` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: