3 ապրիլի 2007 - 14:20 AMT
ՀՀԿ-ն առաջարկել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնի համար
Ապրիլի 2-ի ուշ երեկոյան կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնի համար նախագահ Ռոբերտ Քոչարյանին է ներկայացվել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀԿ մամլո կենտրոնում, ՀՀԿ Խորհրդի 69 անդամներից նիստին ներկա են եղել 66-ը, որոնք միաձայն հավանություն են տվել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ըստ ՀՀ գործող Սահմանադրության, ապրիլի 4-ին երկրի նախագահը պետք է հաստատի առաջարկված թեկնածությունը