7 հուլիսի 2016 - 15:22 AMT
Ծրագրային նոր ապահովմամբ iPhone-ում օրգանների դոնոր դառնալու կոճակ կհայտնվի

Apple սարքերի համար նախատեսված թարմացված ծրագրային ապահովման մեջ նախատեսված կլինի վիրտուալ կոճակ, որը թույլ կտա գաջեթների օգտատերերին գրանցվել որպես օրգանների դոնոր:

Դոնորների ռեեստրում հայտնվելու համար iPhone-ի օգտատերերը պետք է մտնեն ներկառուցված Health հավելված, որը նախատեսված է օրգանիզմի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար, գրում է RG-ն Associated Press-ի վրա հղումով:

Ավելացնելով այս հնարավորությունը` Apple-ը ցանկանում է իր սարքերի օգտատերերին մղել գրանցվել որպես դոնորներ, հստակեցնում է աղբյուրը: Նա հղում է կատարում Apple-ի ղեկավար Թիմ Քուկին, որն ասել է» Հուսով եմ, որ նոր ծրագրային ապահովումը կնպաստի դոնորների պակասի հարցի լուծմանը»:

Ըստ Քուկի, որոշումը կայացվել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մահվանից հետո, որը 2009-ին «տանջալի երկար սպասեց լյարդի փոխպատվաստման»:

Health հավելվածը նախատեսված է Apple սարքերի օգտատերերի առողջության և ֆիթնեսի մասին տվյալների կառավարման համար: Արդեն աշնանը նոր ծրագրային ապահովումը կհայտնվի բոլոր նրանց մոտ, ում iPhone-ը գրանցված է ԱՄՆ-ում: