7 հուլիսի 2016 - 17:08 AMT
Արտասահմանում բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհի և կեցության ծախսը կփոխհատուցվի

Կառավարությունը հուլիսի 7-ի նսիտում փոփոխություն է կատարել 2016թ. ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ: Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Նիստում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էր արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նախ նշել է, որ գործող կարգի համաձայն՝ արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով:

«Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը»,-ասել է Մկրտչյանը:

Որոշման նախագծում ասվում էր, որ «առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով»: Ուստի առաջարկվում էր հանել «50 տոկոսի չափով» ձևակերպումը: