3 ապրիլի 2007 - 18:05 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն Իրանի հարցով լիովին համընկնում են
Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն Իրանի հարցով լիովին համընկնում են: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «ՌԴ-ն չի ընդունում ցանկացած խնդիրների եւ հակամարտությունների ուժային կարգավորումը: Առավել եւս, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակ ֆիքսել է իրանական հարցի իրավական շրջանակները: Եւ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի հարցի ուժային կարգավորման տարբերակը, նա ստիպված կլինի գործ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: