3 ապրիլի 2007 - 18:51 AMT
«Փոթի-Կովկաս» լաստանավային գետանցը մոտ ապագայում կսկսի գործել
«Փոթի-Կովկաս» լաստանավային գետանցը մոտ ապագայում կսկսի գործել, դրանից հետո ենթադրվում է բացել Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավային գետանցը: Այդ մասին Երեւանում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը նաեւ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» ՀԱԿ-ը բացվի հնարավորինս արագ:

«Հաշվի առնելով առկա բազմաթիվ խախտումները` ՀԱԿ-ն անհրաժեշտ է էապես վերակառուցել, որպեսզի այն պատասխանի անցագրային նման կետերի ժամանակակից պահանջներին: Դեռեւս վերակառուցումն ավարտված չէ եւ ռուսական կողմը հավելյալ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հայ բարեկամները անհանգստություն չզգան»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է Աբխազիայի երկաթուղու վերականգնման անհրաժեշտությունը: Սերգեյ Լավրովը ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: