9 հուլիսի 2016 - 11:41 AMT
ԵԱՀԿ նախագահն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, կայացել է կարծիքների փոխանակում, «Թրենդ» գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պյեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Վարշավայում հուլիսի 8-9-ն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:

Կարդացեք նաև՝ Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը

Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը