4 ապրիլի 2007 - 14:34 AMT
Ցեղասպանություն. Լատինական Ամերիկայի եւ Իսպանիայի հայերը սկսել են «Armenia Forever!» արշավը
Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի շեմին Միջազգային Հայկական ցանցը (International Armenian Network-IAN) քարոզարշավ է սկսել` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին աջակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին IAN-ի կենտրոնական կոմիտեում, «Armenia Forever!» քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է ստորագրահավաք անցկացնել, որը հետագայում կուղղվի Հայաստանի կառավարությանը եւ հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ ՄԱԿ: Քարոզարշավն անց է կացվում Լատինական Ամերիկայի եւ Իսպանիայի իսպանալեզու հայերի կայքում, որը ստեղծել են Արգենտինայի հայկական կազմակերպությունները` www.ian.cc.