4 ապրիլի 2007 - 14:44 AMT
Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան 2007 թվականի հուլիսի 19-ին
Հերթական նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցնեն 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահական ընտրությունների օրն որոշվել է ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում: Բացի այդ, Ղարաբաղի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը եւ երկրորդ ընթերցմամբ` ԼՂՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: