4 ապրիլի 2007 - 15:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Իրանի խնդիրը կարող է սառեցնել ղարաբաղյան գործընթացը
«Լարվածությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ազդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների վրա»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա նշել է, որ կախված այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա եւ կարող է հանգեցնել հարցի սառեցմանը, հաղորդում է «Թրենդը»: