4 ապրիլի 2007 - 15:42 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Լավրովը բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը: Ընդ որում նշվել են նաեւ գործընկերության ընդլայնման նոր հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման հեռանկարները, տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց հնարավոր զարգացմանը վերաբերող հարցեր: