11 հուլիսի 2016 - 10:53 AMT
ՌԴ ներկայացնող Սերգեյ Ազարյանը՝ ցանցացատկի աշխարհի գավաթի հաղթող

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Սերգեյ Ազարյանը հաղթել է ցանցացատկի (բատուտ) աշխարհի գավաթի փուլում Պորտուգալիայի Կոիմբրե քաղաքում անցկացված ցանցացատկի աշխարհի գավաթի հինգերորդ փուլում:

Նա զուգացատկում ընկերակցելով Միխայիլ Մելնիկի հետ, 50.800 միավորով դարձել է հաղթող, գրում է Aravot.am-ը:

Ազարյանը և Մելնիկը ցանցացատկի զուգացատկում 2013-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են, 2016-ի աշխարհի գավաթի 3-րդ փուլի հաղթողներ:

2013-ի աշխարհի առաջնության անհատական պայքարում Ազարյանը բրոնզե մեդալ է նվաճել: