4 ապրիլի 2007 - 17:04 AMT
Գերմանացի խորհրդարանականներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակով
Գերմանական Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ դիմում են ներկայացրել Գերմանիայի դաշնային կառավարությանը, որում կոչ են անում ներկայցնել Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ: Գերմանացի խորհրդարանականների դիմումը 30 հարցից է բաղկացած, որոնք շոշափում են Լեռնային Ղարաբաղի խնդրի տարբեր տեսանկյուններ, գրում է «Էխո» թերթը:

Բունդեսթագի անդամները երկրի կառավարությանն առաջարկում են գնահատական տալ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների ներկա մակարդակին: Զուգահեռ, Գերմանիայի դաշնային կառավարությանն առաջարկվում է հստակ դիրքորոշում ներկայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական հարցերով: Փաստաթուղթն ուղված է Գերմանիայի կառավարություն 2007 թվականի մարտի 30-ին գերմանական բունդեսթագի յոթ անդամների անունից:

Գերմանացի խորհրդարանականները պահանջում են Գերմանիայի կառավարությանը հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ընդ որում, նրանք պատասխանի մի քանի տարբերակ են առաջարկում. «Լեռնային Ղարաբաղի պահպանումը Ադրբեջանի կազմում` լայն ինքնավարություն տրամադրելու պայմանով» կամ էլ տարածաշրջանում «կոսովյան» մոդելի կիրառումը` տարածաշրջանի մասնակի եւ լռիվ անկախությամբ: