4 ապրիլի 2007 - 18:38 AMT
Եվրամիության` որպես «քրիստոնեական ակումբի» մասին խոսելը վտանգավո՞ր է
«Եվրամիության` որպես «քրիստոնեական ակումբի» մասին խոսելը վտանգավոր է եւ ոչ կոռեկտ Արեւմտյան Եվրոպայում բնակվող մահմեդականների նկատմամբ»,- հայտարարել է Բունդեսթագի թուրքական խմբի նախագահ Թոմաս Կոսենդեյը: Նրա խոսքերով, այդ վերապահությունը նրա համար է, որպեսզի Թուրքիային չընդունեն ԵՄ: «Գերմանիայում երեք ու կես միլիոն թուրք է բնակվում, եւ դեռ 20 միլիոն ապրում է ամբողջ Եվրոպայում: Շատ վտանգավոր է խոսել, որ մահմեդականները չեն համապատասխանում մեզ»,- հավելել է նա, գրում է Turkish Daily News-ը: