4 ապրիլի 2007 - 19:50 AMT
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԺՄԻԳ/ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության ընթացքին եւ դիտարկման հիմնական սկզբունքներին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

ԺՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախընտրական արշավին հետեւելու համար ժամանել է Հայաստան մարտի 19-ին: Երկարատեւ առաքելություն իրականացնող առաջին խումբը կազմված է 29 մարդուց, իսկ ընտրությունների նախօրեին ժամանելու են ԵԱՀԿ 300 դիտորդ, որոնք կիրականցնեն կարճաժամկետ առաքելություն: