Հուլիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը: Շոկոլադի միջազգային օրվան նվիրված միջոցառումը տեղի ունեցավ LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում:
Կենտրոնը լեփլեցուն էր արդեն մինչև փառատոնի մեկնարկը: Հայ երիտասարդությունն եկել էր համտեսելու տեղական ու արտասահմանյան արտադրողների շոկոլադը:
Ընդամենը փառատոնին մասնակցեցին 6 ընկերություններ՝ I Vending, Arcolad, Marengo, Grig Chocolat, Gourmet Dourme, ChocoDin.
Ներկայացվել են շոկոլադե դրաժեներ, սալիկներ, շոկոլադապատ չիրեր, ըմպելիքներ ու այլ արտադրանք: Բոլոր մասնակիցները ջանացին մաքսիմալ գրավիչ ներկայացնել իրենց արտադրանքը:
Ընկերություններից մեկն անգամ ներկայացրել էր շոկոլադապատ բաստուրմա` առաջին հայացքից, անհամատեղելի բաղադրատոմսերի միասնություն:
Միջոցառումն ուղեկցվում էր վիկտորինայով, երաժշտությամբ ու նվերներով:
Կազմակերպիչները հայտնել են, որ պատրաստվում են դարձնել փառատոնն ամենամյա միջոցառում:
Տարածված վարկածի համաձայն, շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները: Իսպանացի կոնկիստադոներն, ովքեր բերեցին այն Եվրոպա, անվանում էին շոկոլադը «սև ոսկի» ու օգտագործում այն սեփական ուժերի ամրապնդման համար:
Երկար ժամանակ այն հասու էր միայն ազնվականությանն ու հարուստ խավին: Շոկոլադի մասսայականությունը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբում, երբ այն սկսեցին արդարդել արդյունաբերական մասշտաբներում:
Շոկոլադի օրն առաջին անգամ անցկացվել է 1995 թվականին Ֆրանսիայում: