5 ապրիլի 2007 - 14:47 AMT
Վ.Ռուշայլո. ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ մեծ հույսեր են կապվում
«Սերժ Սարգսյանի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում անձամբ ես դրական եմ գնահատում: Մենք գիտենք նրան նախորդ աշխատանքի բերումով եւ անձնական կապեր ունենք նրա հետ»,-ապրիլի 5-ին Երեւանում հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ վարչապետն արդյունավետ կաշխատի ապագայում: «Մենք ցավով ընդունեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վախճանը, որի հետ երկար ժամանակ ենք աշխատել եւ արդյունավետ էինք համարում նրա աշխատանքը»,-նկատել է Ռուշայլոն: Նրա խոսքերով, նոր վարչապետի նշանակումն իրողություն է եւ այդ իրադարձության հետ մեծ հույսեր են կապվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: