12 հուլիսի 2016 - 16:07 AMT
Ամերիաբանկը ստացել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակը

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ:Մրցանակը Լոնդոնում հանդիսավորությամբ հանձնվել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանին:

Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: