5 ապրիլի 2007 - 15:28 AMT
ԵՄ հանձնակատարը ողջունում է Հայաստանի ջանքերը Հարեւանության քաղաքականության շրջանակներում
Ապրիլի 4-ին Հայաստանի նորանշանակ վարչապետ, պաշտպանությաննախկին նախարար Բրյուսելում Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ֆերերո-Վոլդները ողջունել է Հայաստանի ջանքերը Եվրամիության Նոր հարեւանության ծրագրով կատարած քայլերի առնչությամբ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու անհրաժեշտությունը: Եվ Սերժ Սարգսյանը, եւ Եվրամիության արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով գործերի հանձնակատարը Եվրամիության Նոր հարեւանության եւ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը դիտարկել են կարեւոր զուգահեռ գործոններ` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում: