15 հուլիսի 2016 - 12:20 AMT
Նիսում ՀՀ քաղաքացի է զոհվել

Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբոլոգում: «Մանրամասները ճշտվում են»,-ասվում է գրառման մեջ:

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:

Կարդացեք նաև՝ԱԳՆ-ն հայտնել է Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին