Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», - գրել է նա։
Արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Հնարավոր է կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ A.manaserian@mfa.am, ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։
Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց:
Հեղաշրջման փորձի ընթացքում սպավել է հեղաշրջման 16 կազմակերպիչ:
Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:
Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է երկրում 60 զոհի, իսկ փոխվարչապետ Քուրթուլմուշը՝ հարյուրավոր վիրավորների մասին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է հեղաշրջման մասնակից 754 մարդկանց ձերբակալության մասին՝ չբացառելով, որ այդ թիվը դեռ կաճի:
Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձ է, զինվորականների, բնակչության և ցուցարարների բախումներ