7 ապրիլի 2007 - 14:37 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն, որ Հայաստանում մայրությանը առանձին պետական տոն է նվիրված, ցույց է տալիս մեր հասարակության մեջ մոր կերպարի նկատմամբ առկա հատուկ վերաբերմունքը: Անգնահատելի է ձեր դերակատարումը ամուր ընտանիքի ավանդույթների եւ օջախի ջերմության պահպանման գործում: Դուք եք կրում մեր ապագա սերունդները լույս աշխարհ բերելու, մեծացնելու, կրթելու, արժանապատիվ ձեւով դաստիարակելու դժվարին աշխատանքի հիմնական բեռը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ սեր եւ երջանկություն, բոլոր մայրերին` զավակներով հպարտանալու բերկրանք»: