16 հուլիսի 2016 - 14:29 AMT
Բասկետբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ-ի 1-ին փուլում պարտվեց

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ է մեկնարկեել Եվրոպայի առաջնությունում:

Հունաստանի Խալկիդա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով:

Այս խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Ինոքն էր, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Պորտուգալիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 16-ին:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին:

Կարդացեք նաև՝ Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան