17 հուլիսի 2016 - 18:33 AMT
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՊՊԾ գրաված գնդի տարածքում արված տեսանյութը

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում արված տեսագրություն:

Տեսանյութում երևում են մի խումբ զինված մարդիկ, այդ թվում՝ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, վիրավոր, բժիշկներ և պատանդ վերցված ոստիկաններ:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: