18 հուլիսի 2016 - 12:17 AMT
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է. Մարտակերտի բուժկետի պետ ներկայացած անձը ՊԲ-ում երբևէ չի ծառայել

Համացանցում Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած անձնավորությունը` 1979թ. ծնված Գայանե Միլլերի Ավետիսյանը, պաշտպանության բանակի շարքերում երբևէ չի ծառայել և չի ծառայում:

Զանգվածային լրատվության միջոցներից խնդրում ենք բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը համապատասխան ծառայության հետ ճշտելուց հետո, ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին, ում բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք, հայտարարել էր, թե ինքը Մարտակերտի զորամասի բուժկետի պետ Գայանե Միլլերի Ավետիսյանն է, վիրավոր զինվորի է բերել հոսպիտալ, իսկ նրան բերման են ենթարկել: