9 ապրիլի 2007 - 18:04 AMT
Ռուսաստանի առաջին փոխվարչապետը կայցելի Հայաստան աշխատանքային այցով
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը ապրիլի 10-11-ին կայցելի Հայաստան աշխատանքային այցով ՀՀ վարչապետի հրավերով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Ապրիլի 11-ին նախատեսվում է Սերգեյ Իվանովի հանդիպումը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նախատեսվում է այցելություն թիվ 21 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաները: