Հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախման մասնակիցներից մեկը ձերբակալվել է, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ձերբակալվածը Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանն է:
2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում ոստիկանների ու բնակիչների միջև բախում է եղել. 6 ոստիկան ստացել է վնասվածքներ:
Դեպքերի առիթով հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: