Խորենացի փողոցում բախումներ սկսվեցին: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսեցին շպրել ոստիկանների վրա:
Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:
02:30 Նոր տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:
00:59 Խորենացի պողոտայում կրկին թեժ է. ցուցարարներն ու ոստիկանները կրկին քարեր նետեցին իրար վրա:
00:47 Վիրավորվել է 45 մարդ, նրանցից 25-ը՝ ոստիկան:
00:25 13 վիրավոր կա «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
00:08 Խորենացի փողոցում հավաքվածները պատրաստվում են աղոթել տեր Ասողիկ քահանայի առաջորդությամբ:
23:49 Բախման ընթացքում վիրավորների թիվն այժմ ճշտվում է:
23:04 Մասնակիորեն փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան:
22:52 «Եթե գնդապետի ուսադիրով ոստիկանը թույլ է տալիս պատգամավորի վրա քար նետել, ուրեմն մենք խոսելու բան նրանց հետ չունենք: Բայց նրանք մեր եղբայրներն են, մենք քարեր չենք նետի: Ով քար նետի՝ սադրիչ է», - ասում է Փաշինյանը:
22:49 Քանի հավաքը խաղաղ է՝ ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը, ասում է Փաշինյանը:
22:47 Փաշինյանն ասում է՝ ՊՊԾ բազայում հանգիստ է:
22:42 «Նրանք ուզում են ցույց տալ, որ էստեղ խուլիգաններ են, առաջ տանել պատնեշը ևս մի կիլոմետր ու անել ինչ ուզում են», - ասում է Փաշինյանը՝ համոզելով ժողովրդին հանդարտեցնել կրքերը:
22:27 Նիկոլ Փաշինյանը միայնակ ուղևորվեց իրավապահների մոտ՝ խոսելու պատասխանատուների հետ
22:20 Դեպքի վայր է ժամանել Նիկոլ Փաշինյանն, ով փորձում է հանդարտացնել կրքերը:
22:11 Դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանում:
22:06 Բախման ընթացքում վիրավորներ կան քաղաքացիների շարքերից:
22:00 Ցուցարարներից ոմանք խլել են վահանները ոստիկաններից:
21:54 Ոստիկանները ցրում են հավաքվածներին Խորենացի փողոցից: