21 հուլիսի 2016 - 11:49 AMT
Խորենացի փողոցում տուժածներից 34-ը հիվանդանոցային բուժում է ստանում

Հուլիսի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ Նրանցից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Բոլորին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Հուլիսի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախումներ են սկսվել: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսել են քարեր շպրտել ոստիկանների վրա: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:Վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը ցրել է հավաքվածներին:

Ընթերցեք նաև. Խորենացի փողոցում բախումներից հետո 51 մարդ է հոսպիտալացվել (Թարմացված)